«Միակ ուժը, որը, վստահաբար, կարող է թույլ չտալ այդ ագրեսիան Ադրբեջանի կողմից, դա ոչ ավել, ոչ պակաս Թուրքիան է․․․»

Վահե Աղաջանյանը գրում է․ «Քանի որ շատ է խոսվում նոր պատերազմի հնարավորությունից, փորձագետները, վերլուծաբանները տարբեր կարծիքներ են հայտնում այս թեմայով, նշում են, որ պետք է խոսել, աշխատել միջազգային գործընկերների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի հետ, որպեսզի նրանք զսպեն Ալիևին, այս թեմայով իմ համեստ կարծիքը հայտնեմ, որի համար, գուցե, նաև քարկոծվեմ։

Ոչ ՌԴ-ն, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ ԵՄ-ը չեն կարող զսպել Ադրբեջանին և թույլ չտալ նոր ագրեuիա։ Ադրբեջանին զսպող գործոն վերջին երկու տարում հանդիսացել և հանդիսանում է Իրանը իր աշխարհագրական դիրքի և բնական շահերի պատճառով, սակայն միակ ուժը, որը, վստահաբար, կարող է թույլ չտալ այդ ագրեսիան Ադրբեջանի կողմից, դա ոչ ավել, ոչ պակաս Թուրքիան է։

Իհարկե, Թուրքիայի հետ խոսակցությունը հայերիս համար շատ նուրբ և էմոցիոնալ հարց է, սակայն քաղաքականության մեջ կան միայն հաշվարկներ, այլ ոչ թե էմոցիաներ։ Պատերազմից, հետևաբար ազգային նոր ողբերգությունից և պետության կործանումից խուսափելու ճանապարհը միջազգային գործընկերների հետ աշխատելուց բացի նաև Թուրքիայի հետ ուղիղ երկխոսելն է՝ Էրդողանի մակարդակով։

Կառաջանա հարց՝ ինչպե՞ս խոսել Թուրքիայի հետ, եթե նա ցանկանում է մեզ ցեղաuպանել, բնաջնջել և այլն։ Այս հարցին պատասխանելու համար պետք է ծախսեմ մի քանի օր և գրեմ մի քանի ժամ կարդացվող հոդված, սակայն սա թողնենք հետոյի։ Պետք է խոսել Թուրքիայի հետ, հարգելի հայրենակիցներ, սա է ճանապարհը։

Ի դեպ, այսօր Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է դրական հունով, ինչը այս պահին հուսադրող հայտարարություն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: