Մելքոնյան Բակուրը գրել է․ «Մեր տանը նստած ենք ընկերներով: 2֊րդ թոռնիկս դեռ 3 օրեկան էր, հիվանդանոցում էր: Էդ օրը առավոտյան կինս զանգել էր, թե բա թոռդ նոր ծնված հալին սոսկան բերանից ընկնում ա թե չէ, իրա ձեռքով նորից բերանն ա դնում: Դե ես էլ որպես պապիկ ասում եմ վայ-վույ ինչ լավ ա, բայց դե հասկանում եք էլի, մտքումս մտածում եմ բա տատիկն էլ թոռնիկի արածները չչափազանցնի, բա էլ ով անի։

Վերջը, մեկ էլ կինս վիդեո ա ուղարկում, որտեղ երևում ա թե 3 օրեկան ճստոն, ոնց ա կողք ընկած սոսոն իրա ձեռքով հրում բերանը: Հիմա ոգևորված վիդեոն ցույց եմ տալիս ընկերներիս ու մամայիս, ասելով. Մամ հլը նայի ծոռդ ինչ ա անում: Մայրս շատ ա ոգևորվում վիդեոից ու ասում ա.
-Տղա ջան էս էրեխեն վունդերկինդ ա լինելու, այ օրինակ դու որ 3 ամսական էիր․․․

Ըստեղ մի հատ պաուզա տամ ու ներաշխարհս բացատրեմ, ըսենց մի տեսակ փքվել եմ, դե սպասելով, որ մայրս իմ վունդերկինդ ծնված լինելու որևէ պատմություն է պատմելու, բայց նաև մի տեսակ տարակուսում եմ, թե էդ ի՞նչ պիտի արած լինեմ 3 ամսականում, որ 3 օրեկան թոռնիկիս արածին համազոր լինի: Մայրս շարունակում ա.

-Այ օրինակ դու 3 ամսական էիր, սոսկեն որ տանում էիր բերանդ միշտ ճակատիդ էր կպնում, հետո դեմքիդ քսելով մի կերպ գտնում էիր բերանիդ տեղը։ Ընենց որ վունդերկինդ սերունդը նոր ա գալիս, գժվում եմ ես էդ սերունդի համար։ Վունդերկինդ սերունդի հետ շփումով լի շաբաթ-կիրակի եմ մաղթում բոլորիս»