Գուրգեն Դաբաղյանի նորաստեղծ ու երիտասարդ ընտանիքում երկու տարի առաջ այս օրը մանկան ճիչով լցվեց։ Ընտանիքի անդամներն ուրախացան փոքրիկ աղջնակի գալուստով, որին, ի պատիվ Գուրգենի սիրելի մայրիկի, Շուշաննա անվանեցին։

Շուշաննան արդեն երկու տարի է, ինչ աշխույժ և ակտիվ է պահում ընտանիքի առօրյան։ Մի առիթով Գուրեգնը կադրեր էր տեղադրել Շուշաննայի մասնակցությամբ՝ ցույց տալով, թե ինչ սպասելիքներ ունեին իրենք իրենց դստեր առիթով և ինչ է տեղի ունենում իրականում։

Պարզվում է՝ ծնողները վստահ էին, որ Շուշաննան խելոք ու հանգիստ բալիկ է լինելու, մինչդեռ նա չափազանց շարժուն և չարաճճի երեխա է, որը ամեն օր մտնում է տան ամենաանմատչելի անկյունները, քանդում ամեն ինչ, կեղտոտում շրջակայքն ու իր հագուստները։

Դստրիկի տարեդարձն այս անգամ ընտանիքը բաց երկնքի ներքո է նշել։ Գուրգենն ընտանեկան լուսանկար է տեղադրել իր, կնոջ և աղջկա մասնակցությամբ։ Լուսանկարում երևում է նաև Շուշաննայի անունով տորթը։