Հանրահայտ հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ինչպես հայտնի է, խիստ ոգևորված և ուրախացած է իր հայրիկ դառնալու կապակցությամբ։ Նա շատ հաճախ է հանրային շրջանակներում առանց կաշկանդվելու իր հայրական զգացմունքների մասին արտահայտվում և կիսվում։

Հաղորդավարն ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում իր կարգավիճակին։ Նույն վերաբերմուքն ունի նաև Հրաչի տիկինը՝ Անաշեն, ով նույն ոգևորությամբ ֆիքսում է դստեր և ամուսնու համատեղ ժամանցը, հետաքրքիր դրվագները՝ դրանցով կիսվելով իր սոցհարթակում։

Հրաչը դստեր՝ Միայի հետ կապված իր ամենահետաքրքիր դրվագներով չի խուսափում կիսվել իր հետևորդների հետ, հատկապես, որ դրանք բոլորն էլ առաջինն են նրանց կյանքում։ Հրաչի հերթական հիշարժան պահը դստեր հետ պարն է փողոցում։

Հաղորդավարը երջանիկ պարում է իր դստրիկի հետ։ Հրաչի և նրա դստրիկի՝ Միայի առաջին հուզիչ պարը ներկայացնող տեսանյութը, որը հաղորդավարը տեղադրել է իր սոցհարթակում, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։