Սիրված արտիստուհիներից Մարջան Ավետիսյանը սիրում է հանդես գալ տարբեր կերպարներում, չնայած որ նա այն արտիստուհիներից է, որ հազվադեպ է ոճային կտրուկ փոփոխություններով հանդես գալիս։

Մարջանը նոր կադրեր է իր սոցհարթակում հասանելի դարձրել, որտեղ ինքը հետաքրքիր կերպարում է։ Մարջանը կադրերից մեկում բոլորովին առանց շպարի է, սակայն մազերը խոպոպներ է արել, ինչի շնորհիվ հետաքրքիր արտաքին է ստացել։

Մեկ այլ կադրում էլ Մարջանը նստած է հատակին։ Այստեղ արտիստուհին բավականին գրավիչ կերպարում է։ Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Մարջանին խիստ հազվադեպ կարելի է տեսնել իր մասնագիտական ոլորտում։

Մարջանը հստակորեն որոշել է միառժանամակ իր էներգիան ու ժամանակը տրամադրել ընտանիքին, ընտանեկան միջավայրին։

Մարջանը վերջին շրջանում նաև որոշակի քաղաքական դիրքորոշմամբ է հանդես գալիս, ինչը նրա դեպքում անսպասելի էր։

Սակայն Մարջանը ևս, լինելով սրտացավ ու մտահոգ քաղաքացի, չի կարողացել լռեցնել իր ներքին ձայնը ու դժգոհություն է հայտնել գործող իշխանությունների վարած քաղաքականության առիթով, ինչի պատճան, ըստ դերասանուհու, եղավ այն, որ բազմաթիվ թանկագին կյանքեր կորսվեցին։