Մարինկա Խաչատրյանը մայրիկի հետ հուզիչ հրապարակումներ է արել․ ահա թե ինչ առիթով․ ինչպիսի՞ն է դերասանուհու մայրը

Ինքնատիպ երիտասարդ արտիստուհի Մարինկա Խաչատրյանը հազմադեպ է անձնական ու ընտանեկան հանգամանքները լուսաբանուղ հրապարակումներ անում իր հարթակում։ Այդ հազմադեպ դեպքերից մեկն էլ Մարինկայի մայրիկի ծննդյան տարեդարձն է։

Նա սիրառատ ու ծաղկաշատ լուսանկարներ է տեղադրել իր հարթակում՝ ջերմ խոսքերով շնորհավորելով սիրելի մայրիկի տարեդարձը։ Նա, ինչպես յուրաքանչյուր զավակ, նույնպես ցանկացել է, որ մայրիկը միշտ առողջ լինի և իր կողքին մնա։

Մարինկայի այս հրապարակմանն անդրադարձել են շատերը՝ միանալով տաղանդավոր դերասանուհու շնորհավորանքին։ Շատերը նկատել են, որ Մարինկան չափազանց նման է իր մայրիկին։ Նրանք գրել են, որ Մարինկան մայրիկից է ժառանգել իր գեղեցկությունը։

Լենա Ղազարյանը նույնպես միացել է Մարինկայի շնորհավորական գրառմանը՝ գրելով․ «Շնորհավոր ծնունդդ, Կյանքս»։ Մարինկան մայրիկին մոմ է նվիրել, որի վրա գրված է՝ Մամ, ամենալավն ես։

Նա նաև անվանական սիմվոլիկ այլ նվեր է մատուցել։ Մարինկայի մայրիկի ձեռքին լուսանկարներում գունագեղ վարդեր ու յասամաններ են։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: