Մարիամ Փաշինյանն ուշագրավ լուսանկարներ է հրապարակել Սյունիքից

Ն․ Փաշինյանի ընթացիկ նախընտրական քարոզարշավին մասնակցել և մասնակցում են նրա ընտանիքի անդամները։

Նրանք, ինչպես միշտ, գտնվում են Ն․ Փաշինյանի կողքին, չնայած այն հայտնի փաստին, որ հաճախակի են շահարկումների թեմա դառնում։ Մարիամ Փաշինյանը երեկ Աննա Հակոբյանի հետ գտնվել է Սյունիքում՝ Ն․ Փաշինյանի կողքին։

Նրանք միասին մասնակցել են քայլերթին, շփվել տեղացիների հետ։ Ի զարմանս շատերի՝ Սյունիքում Ն․ Փաշինյանին այս անգամ բավականին ջերմ են ընդունել։

Չնայած օրվա ընթացքում շատ էր շեշտվում այն մասին, որ Սյունիքում շատ երևանցիներ են եղել, սակայն ամեն դեպքում վարչապետի ներկայիս պաշտոնակատարի երթը բազմամարդ էր ու ջերմ։

Մարիամ Փաշինյանն այսօր ուշագրավ լուսանկարներ է տեղադրել իր սոցհարթակում՝ շնորհակալություն հայտնելով Սյունիքին ջերմ ու սիրալիր ընդունելության համար։

Լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ մոտեցել և լուսանկարվել երթը գլխավորող թեկնածուի և նրա ընտանիքի անդամների՝ Մարիամի և Աննայի հետ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: