Արաքսյա Մելիքյանը երբեմն խոսում է իր և ամուսնու հախուռն բնավորությունների, հաճախակի կոնֆլիկտների և համատեղ կյանքի մասին։ Չի էլ բացառել, որ գուցեմ մի օր տեղեկանան իրենց բաժանության մասին։

Այդ ամենով հանդերձ Արաքսյան սիրառատ հրապարակումներ հաճախ է անում։ Նա, տեղադրելով իր և ամուսնու՝ Անդրանիկ Զաքարյանի համատեղ լուսանկարներից երկուսը, իր հարթակում գրում է․ «Ամուսին․ էդ չի նշանակում մարդ, որի վրա պիտի կայանաս։

Մարդ, nր պիտի քսակդ դառնա։ Մարդ, ով պիտի ծառայի քեզ։ Մարդ, ով պիտի «տերդ» դառնա։ Մարդ, nւմից պիտի վախով ու թաքուն ապրես (թվարկումները շատ են)։ Այլ մարդ, ում հետ դեռ երազում ես։ Մարդ, ում հետ ընկերություն ես անում։

Մարդ, ում համար դիմացինի «կոկորդը» կկրծես։ Մարդ, nւմ առաջ «թերի ես»։ Մարդ, որ եթե անգամ «վրիպես», սխալդ կիսելու քաջություն կունենա։ Մարդ, որն այդքան «ուրիշ է» քեզնից, ու այդքան նման և «ցավիդ» մեջ, և «ուրախության»։ Սիրուց ավելի։