Մարալ Նաջարյանը արդեն տասը օր է, ինչ վերադարձել է Ադրբեջանից։ Նրա վերադարձը մեծ ուրախություն էր պատճառել ոչ միայն նրան ճանաչողներին ու հարազատներին, այլ նաև Մարալին ծանոթ ու անծանոթ բոլոր մարդկանց։

Նախօրեին Մարալին իր աշխատավայր է հրավիրել և ընդունել է Լիբանանի ղեկավարը՝ Միշել Աունը։ Նա զրուցել է Մարալի հետ, ծանոթացել Մարալի պատմության մանրամասներին։

Մարալի հետ նախագահի մոտ հյուրընկալել է Ռուսաստանի հարցերով նախագահի խորհրդական, նախկին փոխնախագահ Ամալ Աբու Զեյդան, ով մեծապես նպաստել է Մարալի վերադարձի հարցերի կազմակերպման գործընթացների հաջող հանգուցալուծմանը։

Մարալն իր շնորհակալությունն է հայտնել Լիբանանի նախագահին՝ իր հետվերադարձի գործընթացներին ակտիվորեն ներգրավվելու, միջամտելու համար։ Ներկայում շարունակվում են բանակցությունները Մարալի ընկերոջը հետ վերադարձնելու ուղղությամբ։

Նախագահի հետ հանդիպման ժամանակ երկուստեք հույս են հայտնել, որ շուտով իրականություն կդառնա նաև Մարալի ընկերոջ վերադարձի բարեհաջող կազմակերպումը։ Ամալ Աբու Զեյդան հայտնել է, որ այդ ուղղությամբ գործընթացը շարունակվում է։