Իր ակտիվությամբ, էներգիայով հայտնի Գոհար Ավետիսյանը չի դադարում ուշարժան տեսանյութեր հրապարակել իր յութուբյան ալիքում՝ պատմելով իր և ընտանիքի ամանորյա անցուդարձի, տոնական տրամադրության մասին։

Գոհարի տեղադրած տեսանյութերով տևական ժամանակ չգտնելով նրա ամուսնուն՝ հետևորդները հետաքրքրվել են, թե որտեղ է Սերգեյը։ Գոհարը միառժամանակ անտեսել է այդ հարցադրումները։

Հետևորդների աչքից չի վրիպել նաև, որ Գոհարն իր սոցհարթակներից հեռացրել է ամուսնու մասնակցությամբ բոլոր կադրերը։ Նա Ամանորն իր ծնողների, ընկերների հետ է նշել։ Ցույց է տվել, թե հայրն ինչ պատրաստություն է տեսել Ամանորի համար։

Գոհարի հետևորդները վերջնականապես վստահ են եղել զույգի բաժանության մեջ, եբր Գոհարը ձևափոխված մեջբերել է հեքիաթների ավարտներին բնորոշ հայտնի արտահայտությունն այն մասին, որ նրանք ապրեցին երջանիկ, քանի որ ժամանակին բաժանվեցին։

Այսօր Գոհարը նոր տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է հայտնի դիմահարդարն իր ընկերների հետ կարճ ճամփորդության գնում Դուբայ։ Տեսանյութը՝ կից։