Հովհանենս Ազոյանը, տեղադրելով ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանի վերջին հարցազրույցի տեսանյութը, իր հարթակում գրել է․

«Սիրելի՛ Մարիա Կարապետյան։ Քանի, որ գոնե ձեր քաղաքական թիմում չգտնվեց գոնե մեկ մարդ, ով համարձակություն կունենար հրապարակայնորեն պաշտպանել իմ կամ մեկ այլ քաղաքացու խաղաղությանն ուղղված ջանքերը, կամ թեկուզ միայն կարծիքն ազատ, որոշեցի երկար ժամանակ ընդհանրապես կարծիք չհայտնել։

Բայց Ձեր այս հարցազրույցը դիտելուց հետո ուզում եմ ասել երկու բան։ 1. Նախ հաճելի զարմացած եմ, որ ճաշակ բառը կոնկրետ Դուք արդեն կիրառում եք քաղաքական զրույցներում։ 2. Ես լիովին պաշտպանում եմ կոնկրետ Ձեր կողմից ձևակերպված խաղաղության օրակարգի տեսլականը։

Եվ դեմ եմ լինելու խաղաղությունը վտանգի տակ դնող որևե գաղափարին կամ պոպուլիզմից դրդված յուրաքանչյուր արտահայտությանն անգամ։ Խաղաղություն բոլորին»։ Ի պատասխան՝ Մարիա Կարապետյանը գրել է․

«Խաղաղության օրակարգը ունի աջակցության կարիք հարթակ ունեցող մարդկանց կողմից։ Շնորհակալ եմ, որ Դուք ինձ պաշտպանում եք, չնայած ես Ձեզ չեմ պաշտպանել»։ Տեսանյութը՝ կից։