Հանրահայտ հաղորդավար Հրաչ Մուրադյանը երկար տարիներ համարվել է մեր երկրի ամենից ցանկալի փեսացուներից մեկը։ Անձնական հարցերի մասին սկզբունքորեն լռող Հրաչը վերջին շրջանում միայն բարձրաձայնեց, որ սիրտն այլևս զբաղված է։

Նրա պատմությունից պարզվեց, որ նա իր սիրելիի՝ Անաշեի հետ շփվել է տարիներ շարունակ։ Նրանք երկար ճանապարհ են անցել, մինչ հանգել են միասին ապրելու մտքին։ Ամիսներ առաջ լուս աշխարհ եկավ այս զուգի առաջնեկը՝ դստրիկ, ում ծնողները Միա անվանեցին։

Հրաչն իր պատմություններում մի ուշագրավ նամակագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է մի օգտատեր նրան ամուսնանալու առաջարկություն անում։

Հրաչը բարեհամբույր եղանակով հայտնում է, որ ինքն արդեն ամուսնացած է, հակառակ դեպքում սիրով կընդուներ առաջարկը։

Դրանից հետո օգտատերը տխրելով առաջարկել է բաժանվել և ամուսնանալ իր հետ, քանի որ ինքը Հրաչին շատ է սիրում։ Այս առաջարկին ի պատասխան՝ Հրաչը հումորով հարցնում է․ «Էլ ցանկացողներ կա՞ն»։