Հրաչ Մուրադյանը դստեր մասնակցությամբ զվարճալի լուսանկար է տեղադրել

Հանրահայտ հաղորդավար Հրաչ Մուրադյանը ընտանիք կազմելուց հետո հանգամանքների բերումով հաճախակի է ճամփորդում՝ լինելով մի դեպքում Ամերիկայում, մեկ այլ դեպքում՝ Հայաստանում։

Հրաչի կինն ու դստրիկը՝ Միան, Ամերիկայում են գտնվում։ Այդ է պատճառը, որ Հրաչը հաճախ է լինում Ամերիկայում։ Հաղորդավարը վերջերս է վերադարձել Հայաստան, քանի որ այդպես է պահանջում նրա զբաղվածությունը։

Հեռավորության վրա հաղորդավարը կնոջ հետ մշտական կապ է պահում էլեկտրոնային հարթակում։ Անաշեն պարբերաբար Հրաչին է ուղարկում փոքրիկ Միայի լուսանկարները, որն էլ Հրաչը տեղադրում է իր հարթակում։

Հրաչի վերջին լուսանկարներից մեկում Միան ճաշում է։ Նա ամբողջությամբ ճաշոտել է իր գոգնոցը և դեմքը։ Ուշադրության է արժանի Միայի գոգնոցը, որի վրա հայոց այբուբենի տառերն են պատկերված։

Չնայած Հրաչը դստեր դեմքը դեռևս ծածկած է հրապարակում, այնուամենայնիվ նրա տեղադրած կադրերից երևում է, որ Միան բավականին մեծացել է, կլորիկացել է նրա երեսը։ Ակնհայտ է, որ բալիկն ուրախ երեխա է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: