Հովհաննես Ազոյանը վերջերս վերստին վայելել է հայրիկ լինելու բերկրանքը։ Նրա առաջնեկն աղջիկ է, իսկ երկրորդ բալիկը երկրորդ կնոջից է՝ Հասմիկ Հովսեփյանից։ Հովհաննեսի երկրորդ բալիկը տղա է։

Դերասանը շաբաթներ առաջ էր տեղադրել փոքրիկ որդու մասնակցությամբ կադրեր, որոնց մեջ երեխան բավականին փոքր էր։

Հովհաննեսի տեղադրած նոր կադրերում բալիկը բավականին մեծացել է։ Կադրերում երևում է, թե ինչպես է երեխան երկար նայում իրեն նկարող տեսախցիկին, ապա դանդաղ փակում է աչքերն ու քնում։

Այս կադրերի ներքո Հովհաննեսը սահմանափակել է անծանոթների մեկնաբանություն գրելու հնարավորությունը, քանի որ նախորդ դեպքերը ցույց են տվել, որ անհարկի ու վիրավորական մեկնաբանություններ են տեղ գտնում երեխայի մասնակցությամբ կադրերի ներքո։

Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել արձագանքելու, գրել են, որ շատ անուշիկ բալիկ է Հովհաննեսի տղան։ Նկատելի է, որ Հովհաննեսն առանձնահատուկ ջերմությամբ ու սիրով է վերաբերվում փոքրիկ տղային։