Հովհաննես Ազոյանը որդու մասնակցությամբ զարմանալի տեսանյութ է հրապարակել

Հովհաննես Ազոյանը հաճախ է իր տղայի հետ կապված ուրախություններով կիսվում սոցհարթակում։ Լուի Արամը բավականին մեծացել ու հասկացող բալիկ է դարձել։ Հովհաննես տղայի մասնակցությամբ զարմանալի տեսանյութ է տեղադրել։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է Լուի Արամը փորձում ապուր ուտել, սակայն միացված երաժշտությունը նրան չի թողնում ուտել ապուրը։ Լուի Արամը կլանված լսում է երգը և դիտում տեսահոլովակը՝ առանց շեղվելու ուտելիքի համար։

Երեխան ավելի քան երկու րոպե կլանված լսում է երաժշտությունը։ Մայրը, որ նկարահանում է տեսանյութը, փորձում է ձայնակցել երգչին, սակայն դա նույնպես չի շեղում Լուի Արամին երաժշտությունից։ Նկատելի է, որ երեխան ունի երաժշտական յուրահատուկ ընկալում։

Հովհաննեսի տեղադրած այս տեսանյութին արձագանքել են նրա մտերիմներն ու ընկերները՝ հիացական ուղղելով բարձրաճաշակ երաժշտության նկատմամբ հետաքրքրություն դրսևորած փոքրիկին։ Լուի Արամի մասնակցությամբ այս զվարճալի տեսանյութը կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: