Գուրգեն Դաբաղյանը մեկ անգամ չէ, որ խոստովանել է, որ իր երաժշտական կարիերայի հաղթահարման ճանապարհին նրան մեծապես աջակցել և ուղղորդել են նրա երաժշիտ հայրը և հորեղբայրը։

Ժամանակին, երբ Գուրգեն Դաբաղյանը դեռ երեխա էր, նա հաճախ հանդես էր գալիս նաև հորեղբոր նվագակցությամբ։ Նրանց ջերմ փոխհարաբերությունները մինչ այսօր էլ շարունակվում են։

Ամեն տարի ընտանիքում կայուն ավանդույթ է ձևավորվել։ Գուրգենը հորեղբոր ծննդյան օրն այցելում է նրանց ընտանիք, իսկ ընտանեկան հավաքույթը միշտ ուղեկցվում է ուրախ երգով ու երաժշտությամբ։

Գուրգենն այսօրվա ընտանեկան երեկոյից ջերմ կադրեր է տեղադրել՝ գրելով հետևյալը․ «Հոպարի ծննդյան օրը միշտ էլ տոն է եղել մեր ընտանիքում։ Շնորհավոր ծնունդդ, ամենատաղանդավոր ու ամենահոգատար հոպար, քեզ շատ ենք սիրում»։

Հորեղբոր ծննդյան օրվա առիթով կազմակերպված ընտանեկան հավաքույթից արված ջերմ տեսանյութը, որը տեղադրել է Գուրգեն Դաբաղյանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։