Հանրահայտ հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը երկու բալիկների մայր է։ Մայրիկ լինելով հանդերձ՝ Լիլիթը փորձում է զբաղվել իր մասնագիտական աճով, արտաքինի խնամքով և այն ամենով, ինչն իրեն բավականություն կպատճառի։

Պարզվում է՝ վերջերս Լիլիթի զավակներից ավագը՝ դուստրը, ջրծաղիկով է վարակվել։ Նկատենք, որ դպրոցականների շրջանում այս շրջանում շատ ակտիվացել է ջրծաղիկը։ Ընդ որում, վարակվում են ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները։

Լիլիթը ևս դստերից վարակվել է ջրծաղիկ ու բավականին ծանր է տանում հիվանդությունը։ Նրա դեմքը պատվել է հիվանդությանը բնորոշ բշիկներով, հիվանդությունն ուղեկցվում է ջերմությամբ։ Լիլիթը խոստովանել է, որ բավականին ծանր է տանում դեմքի վրա բշտիկների հայտնվելը։

Նա նույնիսկ լաց է լինում, երբ հայելու մեջ տեսնում է դեմքի վիճակը։ Լիլիթը մշտապես հետևողականությամբ հետևում է դեմքի խնամքին։ Հաղորդավարուհին նշում է, որ այդ ամենն ազդում է իր հոգեվիճակի վրա։