«Հիվանդները, ովքեր ուրախանում էին Շուշիի գրավմամբ Ադրբեջանի կողմից միայն նրա համար, որ այնտեղ տուն ուներ Նեմեց Ռուբոն, մի վայրկյան․․․»

Արմինե Մելքոնյանը գրում է․ «Հիվանդները, ովքեր ուրախանում էին Շուշիի գրավմամբ Ադրբեջանի կողմից միայն նրա համար, որ այնտեղ տուն ուներ Նեմեց Ռուբոն, մի վայրկյան ուղեղներին զոռ չտվեցին էլի, որ եթե նախորդները Արցախում ներդրում էին անում, վստահ էին իրենց արտաքին քաղաքականության վրա։ Վստահ էին, որ Արցախը պահելու են։

Արցախը շահած ու պահած գեներալը պետք է տուն չկառուցեր, որ անբան հանրությունը գոհ լինի։ Այդ հանրությունը ինքը պետք է պահանջեր, որ գեներալը ապրի բարեկեցիկ։ Գեներալ ով շահել էր Արցախը։ Նույն տխմար մասսան այսօր կողմ է, որ ազգի համար զրո ներդրում ունեցած նիկոլական անգրագետները ԱԺ֊ում ստանան բարձր աշխատավարձ և պարգևավճար, պատճառաբանելով, որ նրանց հասնում է։

Ոնց է ստացվում, որ Արցախի համար կյանք տվածին չի հասնում, իսկ դեբիլներին հասնում է։ Ի դեպ Նիկոլի թիմը երեք տարում կաշառակերության հարցում լվաց նախորդների գլուխը, կառավարությունը Սաշիկին տված կեղծ պիտակը փայլուն ինքն է անում, պաշտոնական դիրքը իրենք են շահագործում, Արցախի բանակցությունները իրենք են տապալեցին, 5000 զոհ, անհետ կորածներ, հաշմանդամ զինվորներ, որոնց համար ֆեյսբուքում են դրամահավաք անում։

Ու դարձյալ դեբիլ մասսա, ով բացի՝ նախորդներն են մեղավոր, ուրիշ բան չգիտեն։ Իսկ արդյոք իրենք մեղավոր չեն այսօր դեբիլներին ԱԺ բերելու համար ու երկիրը ուղիղ 5 տարի նահանջի դնելու համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: