«Հիմա, երբ գրում եմ քեզ այս նամակը, նայում եմ մաքրամաքուր աչքերիդ կանաչին ու հասկանում, որ այն ցավի հատիկները, որոնք պարուրել են բոլորիս, մատնում են քեզ…»

Նանե Արզումանյանը գրում է․ «Հիմա, երբ գրnւմ եմ քեզ այu նամակը, նայում եմ մաքրամաքուր աչքերիդ կանաչին ու հասկանում, որ այն ցավի հատիկները, որոնք պարուրել են բոլորիս, մատնում են քեզ… Դու պիտի սովորես խնամքով շոյել ցավդ ու անցնել առաջ, ես միշտ կօգնեմ։

Հիշում եմ, թե ինչպես էիր առաջին քայլերդ անում, առաջին խոսքերդ ասում, ինչպես էի տանում մանկապարտեզ ու արդեն 21 տարեկան ես։ Իմ անբիծ հոգի, իմ լուսեղեն հրաշք, մորքուրի հրեշտակ, շնnրհավոր տարեդարձդ։

Իմ հրեշտակ, կյանքը սիրուն է, երբ գիտես արժանապատիվ քայլել։ Իմ Անի, գեղեցիկի և լուսավորի միջև միշտ ընտրիր երկրորդը՝ լույսը ճեղքում է բոլոր խավարները։ Ցանկացած դժվարություն անցողիկ է, ցանկացած երջանկություն՝ նույնպես, ապրիր ամեն մի օրդ։

Հաղթելուց առաջ սովորիր հաղթահարելու արվեստը. ամեն ինչ գեղեցիկ է, երբ նայում ես ճանապարհիդ և չես կորցնում ինքնահարգանքդ։ Քեզ շատերը չեն սիրելու,երբեք չփորձես դուր գալ բոլորին, մարդկանց համար խիստ միևնույն է, թե ինչ ես զգում դու, փորձիր միշտ երջանիկ լինել։

Միշտ հարգիր քեզ, եթե աղջկական քո մաքուր բարձին հայտնվեն արցունքներ՝ կմոռանաս առավոտյան, կհագնես քո ամենագեղեցիկ զգեստը և կքայլես միշտ վեհ։ Հիշիր՝ միշտ կողքիդ եմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: