Անիտա Հախվերդյանը գրում է․ Սեպտեմբերի 1-ը, սեպտեմբերի 2-ը: Երբ Մարիամը առաջին դասարան գնաց, սեպտեմբերի 1-ին ես չէի, որ իրեն ճանապարհեցի դպրոց: Որովհետև երկու տասնամյակ իմ սեպտեմբերի մեկերը միշտ Արցախում եմ դիմավորել՝ տոնին ընդառաջ աշխատանքի բերումով, համերգի պատրվակով:

Հիմա ես վատ մեր եմ թե՞ հակառակը՝ շատ լավ մեր եմ կիմանա Մարիամը, որին հետագայում էդ օրերին դասերի հաշվին հետս էի տանում Արցախ: Երբ մենակ եմ մեկնում ասում էր՝ ես ԷԼԻ՞՞ չեմ գալիս: Պատերազմից հետո առաջին անգամ Արցախ գնալու ճանապարհին տարօրինակ լուռ էր, ծանրութեթև էր անում «խաղաղապահների» գոյությունը:

-Սե՞նց միշտ ա լինելու,- դառը հարցը հետադարձին տվեց: Ասեցի՝ ապագա քաղաքագետը դու ես, դու կիմանաս: Բանակցային պրոցեսին ծանո՞թ չես: Ծանոթացավ: Իմ փոքր ընտանիքը ու ընկերական մեծ շրջապատը արցախամոլներ են ու կախվածության հիմքում սերը չէ:

Տաղտուկ բան ա, ամեն ինչ սիրո վրա գցելը: Սիրուց առաջ ավելի լավ բան կա. ծանոթության զարմանքը: Որքան լավ ես ճանաչում, այդքան շատ ես կապվում ու սա սքանչելի է: Զարմանահրաշ Արցախ, շնորհավո՜ր, պինդ կաց, մենք կողքիդ բզբզում ենք: