Հերոսների մայրերն իրենց որդիների լուսանկարները այս տեսահոլովակում էլ կարող են գտնել. «Իմ հերոս»

Հայրենի հողի համար հերոսացած մեր խիզախ տղաները մշտապես հիշվելու և փառաբանվելու արժանի են: Նրանք իրենց գործով հավերժական փառքի են արժանացել:

Մեր հերոսների մասին երգվել են բազում երգեր: Վստահաբար նրանց խիզախությունը դեռ շարունակելու է փառաբանվել տարիներ ի վեր:

Լուսինե Գրիգորյանը նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Իմ հերոս»: Երգը, ինչպես հասկանալի է, նվիրված է մեր հերոսներին, այն տղաներին, ովքեր փառքով անմահացել են տարբեր ժամանակներում հայրենի սահմանների անառիկությունը պահելիս, իսկ ավելի շատ՝ վերջին պшտերազմի ժամանակ:

Երգի հեղինակը հենց ինքն է՝ Լուսինե Գրիգորյանը: Երգի տեսահոլովակը յուրօրինակ է նրանով, որ այնտեղ երևում են մեր բոլոր հերոս տղաների լուսանկարները: Այն բոլոր հերոս տղաները, ովքեր հավերժի ճամփորդ են դարձել հայրենիքի պաշտպանության ժամանակ, հիշվում են տեսահոլովակում:

Երգով գնահատվում է սեփական կյանքի գնով մեր ապահովությունը պաշտպանած հերոս տղաների անգնահատելի սխրանքը: Երգը՝ կից:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: