Հերոսացած Ռոբերտ Աբաջյանի տարեդարձն է․ մանրամասներ հերոսի մասին

Ոսկե երիտասարդության ներկայացուցիչներիցմեկը համարվող Ռոբերտ Աբաջյանը, որ կարող էր խոստումնալից ապագա կերտել, անմահացավ զինծառայության ժամանակ՝ հսկելով իրեն վստահված դիրքը։

Զինվոր դարձած տղան ընդամենը տասնինը տարեկան էր, սակայն նա գաղափարապես այնքան հասուն ու հարուստ էր, որ օրինակ և չափանիշ է իր կերպարով բոլորի համար։

Տասնիննամյա պատանին պարտն էր տալիս հայրենիքին, երբ պատուհասեց հակառակորդի կողմից սանձազերծած կարճատև, բայց կորստաբեր պատերազմը։

Ռոբերտը ոչ միայն ամուր կանգնած մնաց իր դիրքում, այլ նաև իր վարքով իսկական հերոսի օրինակ կերտեց՝ ցույց տալով, թե ինչպես են մարտնչում արժանապատիվ զինվորները։

Ռոբերտը գնացել է անձնազոհության՝ այդպիսով փրկելով այն հայ զինվորներին, որոնք օգնության էին հասել թիկունքից։ Նա իր հետ հակառակորդի միանգամից մի քանի զինվորի է տարել՝ անմոռանալի դաս տալով նաև հակառակորդին։

Ռոբերտի ընտանիքում երկու տղա ու երկու աղջիկ զավակ են մեծացել։ Մինչ զինվոր կդառնար, նա հասցրել էր ուսանել Բժշկական քոլեջում՝ ստանալով ատամնատեխնիկի մասնագիտություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: