Հերոսացած Հակոբ Գրիգորյանի ծննդյան օրն է․ հերոսի անցած փառապանծ ուղին

Հակոբ Գրիգորյանը մեր այն ժամկետային զինծառայողներից էր, ում զինծառայության ժամանակ սկսվեց արցախյան վերջին պшտերազմը։ Հակոբին շատ քիչ էր մնացել զինծառայությունն ավարտելու համար։ Նա զինծառայության ընթացքում մեծ կարգապահությամբ էր աչքի ընկնում։

Այսօր հերոսացած Հակոբի ծննդյան օրն է։ Հակոբը ծնունդով Ներքին Գետաշեն գյուղից էր։ Այսօր լուսերես ու պայծառ Հակոբը կնշեր ծննդյան տարեդարձը, սակայն հարազատներն առանց նրա են օրը նշանավորում՝ բոլորովին այլ տրամադրություններով ու հույզերով։

Հայրենիքին նվիրվածորեն ծառայած Հակոբը կդառնար 21 տարեկան, եթե չլիներ այս չարաբաստիկ պատերազմը։ Հակոբը երեք քույր ուներ․ նա քույրերի միակ եղբայն էր։ Հակոբին ճանաչող մարդիկ միանշանակ պնդում են, որ տղան բոլորից տարբերվում էր իր բացառիկ համեստությամբ ու խելացիությամբ։

Հակոբ Գրիգորյանը շատ երազանքներ ուներ, որոնք պատրաստվում էր կյանքի կոչել զինծառայության ավարտից հետո և որոնք այդպես էլ անկատար մնացին։ Զnհվել է Ջաբրայիլում հոկտեմբերի երեքին՝ դիվերuիnն հшրձшկման ժամանակ, 6 ամիս փնտրել են ծնողները իրենց հերոսին` հուսալով, որ nղջ է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: