Գևորգյան Ալիսը՝ Դավիթի մայրը, խոսել է իր ապրումների և զգացողությունների մասին։ Նա հերոսացած Դավիթի հետ է մտքով, հոգով ու ողջ էությամբ։ Նա շատ հետաքրքիր բանաձև է գտել, որով ապրում է՝ գնալով դեպի հերոսացած Դավիթը։

Ալիսնա ասում է, որ իր բոլոր քայլերն արվում են Դավիթի համար, նա ամեն ինչ անում է՝ հաշվի առնելով Դավիթի կարծիքը, մտածելով, թե ինչ աuեր կամ կմտածեր Դավիթը տվյալ հարցի շուրջ։

Ալիսան ասում է, որ հասարակության վերաբերմունքը նրան որոշ չափով ստիպում է փակվել, իր հոգու մարգարիտները շաղ չտալ։ Նա նշում է, որ մոր համար մեծ հաշվով միևնույն է, թե իր տղայի մասին հասարակությունը կհիշի, կխոսի թե չէ։

Մայրն ապրում է իր զավակով, մոր համար զավակի էությունը միշտ իր հետ է՝ սկսած այն պահից, երբ մայրն իմանում է զավակի գոյության մասին։ Ալիսայի հետաքրքիր բանաձևումը ներկայացնող տեսանյութը՝ կցված նյութում։