Արցախյան մարտերի թանկագին կորուստներից մեկը Ալեն Մարգարյանը շատ թանկ էր ոչ միայն իր ծնողների, այլ նաև նրան ճանաչող բոլոր մարդկանց համար, քանի որ Աելնն իրենից գաղփարական մեծ արժեք ներկայացնող անհատ էր։

Ալենի մայրը, որ կարողացել էր Ալենի նման արժանավոր զավակ դաստիարակել, որդու կորստից հետո գերմարդկային ճիգեր է գործադրում, որ կարողանա հաղթահարել իր թանկ ու անփոխարինելի զավակի ֆիզիկական բացակայությունը։

Վերջին օրերը Նազելի Տերտերյանի համար կրկնակի ծանր էին, քանի որ նա ևս մեկ կորուստ է ունեցել։ Նազելի Տերտերյանն իր հարթակում տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է իր սիրելի մայրիկը։ Ցավոք սրտի, տիկին Նազելիի մայրիկի հուղարկավորության արարողությունը համընկել է Նազելիի ծննդյան օրվա հետ։

Ամեն տարի այս օրը Ալենն իսկական տոն է կազմակերպել իր թանկագին մայրիկի համար՝ նրան անմոռանալի պահեր և ապրումներ պարգևելով։ Ալենի փոխարեն այժմ բոլորն են շնորհավորում տիկին Նազելիին։