Հանրահայտ հեռուստահաղորդավար, լրագրող Արտակ Հերիքյանը ունի գեղեցիկ և, ինչպես մտերիմներն են փաստում, բավականին հյուրընկալ ընտանիք։ Նա ընտանիք է կազմել Նինա Մարդանյանի հետ՝ ունենալով երկու զավակ։

Արտակի ու Նինայի զավակներից ավագը աղջիկն է՝ Մանեն, որը տասներեք տարեկան է, իսկ կրտսերը տղան է, որը մանկահասակ է։ Արտակն ու Նինան շատ ամուր թելերով կապված են Արցախի հետ և հաճախ են այցելում այնտեղ՝ վայելելով տեղի չքնաղ բնությունն ու արցախցիների հյուրասիրությունը։

Ամռան այս օրերին Արտակը դարձյալ Արցախում է։ Նա գերադասում է օրն անցկացնել հիմնականում բացօթյա՝ վայելելով արցախի մաքուր օդը, համեղ հացն ու պանիրը։ Նա լուսանկար է տեղադրել՝ գրելով․ «Հաց, պանիր, սառը օդ, Տուն Արցախ»։

Լուսանկարում հայտնի մեկնաբանն ու լրագրողն իր արցախցի գործընկերոջ՝ լրագրող Ծովինար Մարտիրոսյանի հետ է։ Նրանք նստած են խոտի վրա, իսկ նրանց կողքին դրված է ինքնաեռ։