Հանրահայտ, հմայիչ ու տաղանդաշատ երիտասարդ արտիստուհի Հասմիկ Խոջյանին մենք միշտ ժպտերես ու կենսալի ենք տեսնում, սակայն դերասանուհին խոստովանել է, որ իրենից մեծ ջանք է պահանջվում ամեն օր այդպիսին երևալու համար։

Հասմիկն անկեղծորեն պատմել է, որ ժամանակին մայրիկի մոտ չարորակ ուռուցք է հայտնաբերվել, որը հաղթահարելու շանսերը բժիշկները չնչին են գնահատել։ Հասմիկը բավականին ծանր է տարել մայրիկի հետազոտության ու բուժման ժամանակահատվածը։

Հիմա Հասմիկի մայրիկի վիճակը որոշակիորեն կայունացել է։ Սակայն սա միակ խնդրահարույց կողմը չէ այս ընտանիքում։ Հասմիկը պատմում է, որ արցախյան առաջին պատերազմում կամավորագրվել ու մարտերին մասնակցել է իր ավագ եղբայրը, որը զոհվել է։

Հասմիկն ընտանիքի միակ աղջիկն է ու կրտսեր զավակն է։ Նրա մյուս եղբայրը՝ Վահեն, Հասմիկից մեծ է տասնչորս տարի։ Հասմիկի հետ կապված անկեղծ ու տխուր պատմությունների մանրամասները կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։