Հանրայինի հայտնի ծնողներն իրենց հրաշք բալիկների հետ․ ուշագրավ կադրեր

Մինչ հայկական միջավայրում նշանավորվում է երեխաների պաշտպանության օրը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում օրը նշանավորվում է որպես ծնողների միջազգային օր։ Հասկանալի է, թե որքան ներդաշնակված են այս եկու օրերի խորհուրդները։

Հանրայինը եթերի հայտնի ծնողներին, օրվա խորհրդին համապատասխան, հնարավորություն ու առիթ է տվել եթեր դուրս գալու իրենց զավակների հետ միասին։ Նրանցից շատերը եթերը վարել են իրենց զավակների հետ, եթե եթերի ֆորմատն ու զավակների տարիքը թույլ է տվել։

Այսպես, Գոհար Գրիգորյանն իր տղանդավոր դստեր հետ է առավոտյան այս անգամ բարի լույս ասել հանրությանը՝ շնորհավորելով հունիսմեկյան տոնի առիթով։

Արտյոմ Կարապետյանը հանրային ստուդիա է ժամանել իր եկրվորյակ լուսավոր տղաների՝ Մուշեղի ու Լեոյի հետ միասին։

Անի Խաչիկյանը ևս եթերն իր տղայի՝ փոքրիկ Տեսլայի հետ է վարել։ Նկատելի է, որ Տեսլան լիովին մտել է հաղորդավարի դերի մեջ։

Էդուարդ Քալանթարյանը նույնպես եթերի է եկել իր եկրու զավակների՝ դստեր ու որդու հետ։ Բալետի պարող և հաղորդավար Մուրադյան Ռուբենը նույնպես իր գեղեցկատես զավակների հետ է եկել Հանրային։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: