Հանրահայտ արտիստ Սոս Ջանիբեկյանի տարեդարձն է։ Սոսն ունի կինոօպերատորի կրթություն, սակայն ժամանակին չի ավարտել Թատերական ինստիտուտի այդ բաժինը՝ կիսատ թողնելով ուսումը։

Սոսը մեծացել է մշակութապես գերհագեցած միջավայրում՝ կրթվելով ու դաստիարակվելով դրամատուրգ Անահիտ Աղասարյանի և սիրված արտիստ Կարեն Ջանիբեկյանի ընտանիքում։

Լինելով զգացմունքային և խանդավառ երիտասարդ՝ Սոսը երկու անգամ ընտանիք է կազմել, սակայն երկու անգամ էլ նրա կազմած ընտանիքները կարճ կյանք են ունեցել։ Սակայն արտիստը մեկ աղջիկ ունի, որի հետ ամեն օր մեծ հաճույքով է ժամանակ անցկացնում։

Հարկ է նշել, որ Սոսը բավականին ուշադիր և սիրառատ հայրիկ է իր աղջկա համար։ Նկատելի է, որ նրանց միջև հաստատված են ընկերական հարաբերություններ։ Սոսն իր հարցազրույցներում հաճախ է շեշտում մայրիկի դերն իր կյանքում։

Նա չի թաքցնում, որ իր բռնկուն պահերին մայրն է նրան հավասարկշռության բերում՝ իր իմաստուն խորհուրդներով օգնելով նրան։