Հայրենական պատերազմի մասնակից պապիկս տարեդարձը տոնում է ծոռնուհու՝ Նռանե Պապիկյանի հետ

Պապիկյան Սուրենը ծնունդով Ստեփանավանից է։ Նրա մեծ գերադաստանը այժմ էլ ապրում է Ստեփանավանում այն նույն առօրյայով, ինչով որ ապրել է տարիներ շարունակ։ Լինելով նախարար՝ Սուրեն Պապիկյանն իր բազմազբաղության հետ չի անտեսում նաև ընտանեկան տոներն ու առիթները։

Ընտանիքը տարիներ ի վեր Մայիսի ինը նշել է առանձնահատուկ շուքով, քանի որ այդ օրն ընտանիքի ավագ անդամի՝ մեծ Սուրեն Պապիկյանի ծննդյան տարեդարձն է նաև, որն էլ, մասնակից լինելով Հայրենական պատերազմին, մայիսի ինը կրկնակի տոնական տրամադրությամբ է նշում։

Այսօր ավագ Սուրեն Պապիկյանը բոլորել է ծննդյան իննսունիննամյա տարեդարձը։ Առաջին անգամ նա այդ օրը նշում է Պապիկյան գերդաստանի կրտսեր անդամի՝ Նռանեի հետ։ Սուրեն Պապիկյանը կադրեր է հրապարակել օրվա անցուդարձից։

Նա առավոտյան մասնակցել է պաշտոնական արարողություններին, որոնք կապված են տոնական օրվա խորհրդի հետ, իսկ հետո կնոջ, դստեր ու թիմակիցներից մի քանիսի հետ մեկնել է՝ նշելու տոնի հասցեատերերից մեկի՝ Սուրեն պապիկի տարեդարձին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: