Հայտնի ու սիրված հաղորդավարուհի Զառա Արամյանի տարեդարձն է․ ահա թե ինչպես է նա նշել ծննդյան օրը

Հանրահայտ ու սիրված հաղորդավարուհիներից Զառա Արամյանը կեսգիշերին նշել է ծննդյան տարեդարձը՝ ինչպես միշտ շրջապատված իրեն շատ սիրող ամուսնու և զավակների սիրով։ Նրանք հաղորդավարուհու մշտական ուղեկիցներն են։

Նախորդ ամիսները Զառայի համար դժվարին էին, քանի որ նախ նրա առողջական վիճակն էր վատթարացել, ապա կյանքից հեռացավ հաղորդավարուհու սիրելի մայրիկը։

Դարձյալ սիրելիների օգնությամբ Զառան կարողացավ վերագտնել իրեն, իսկ կեսգիշերին նա ամուսնու, դստեր ու տղայի հետ բաց երկնքի ներքո նշել է իր հերթական տարեդարձը։ Նա այդ գեղեցիկ պահից դրվագներ է հանրայնացրել։

Իր տեղադրած լուսանկարները Զառան այսպես է մեկնաբանել․ «Կյանքիս 53֊րդ տարվա առաջին րոպեները։ Полёт нормальный! Կարևորը ձեզ հետ միասին»։

Նշենք, որ Զառան ակտիվ հաղորդավարուհու և արտիստուհու գործունեություն է սկսել ծավալել սկսած երեք տարեկանից, իսկ արդեն դպրոցից հետո մասնագիտացել է Ռուսաց լեզու և գրականություն մասնագիտությամբ՝ շարունակելով լրագրողական ու հաղորդավարական իր գործը։

Рейтинг
( 3 оценки, среднее 4.33 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: