Հայտնի ու սիրված հաղորդավար Վահե Ղազարյանի լուսանկարն ու հուզիչ հրապարակումը՝ նվիրված մայրիկին

Հանրահայտ ու հարգված հաղորդավար Վահե Ղազարյանը շատ հազվադեպ է խոսում իր անձնական կյանքի, ընտանիքի անդամների մասին։ Նրա հարթակում առավելաբար կարելի է տեսնել քաղաքական կամ հասարակական բնույթի վերլուծական գրառումներ, որոնք արտահայտում են մտահոգ քաղաքացու տեսակետը։

Վահե Ղազարյանը մայրերի համահայկական տոնի կապակցությամբ շնորհավորել է համայն մայրությանը՝ իր մայրիկի օրինակով։ Նա տեղադրել է իր և մայրիկի համատեղ լուսանկարներից մեկը և շնորհավորական հուզառատ հրապարակում արել։ Վահե Ղազարյանը գրել է հետևյալը․

«Աշխարհի ամենապաշտելի և ամենագեղեցիկ էակը մայրն է: Նա է բարության, արդարության, ճշմարտության առաջին զուլալ աղբյուրը, սփոփանքի ափ է, համբերության ծով, սիրո օվկիանոս: Նրա սերն ու հոգատարությունն անշահախնդիր են և չեն պահանջում համարժեք վերաբերմունք:

Մաղթում եմ երջանկություն բոլոր մայրերին և մայրանալու ուղին ընտրածներին ամենասիրառատ տոնի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ»,- իր հուզառատ հրապարակումը եզրափակել է հանրահայտ հաղորդավարը, որը երկու զավակների հայր է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: