Հմայիչ ու չքնաղ հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի տարեդարձն է։ Աննան ծնվել ու մեծացել է Երևանում։ Իր զրույցներում Աննան խոստովանել է, որ իր ուղին նա փորձում է անցնել իր ծնողների տված քարտեզի հիման վրա։

Աննան մասնագիտությամբ հոգեբան է, սակայն ժամանակին հայտնվել է հեռուստատեսությունում՝ հաջողություն ունենալով հաղորդավարության ոլորտում։

Քչերը գիտեն, որ Աննան իսկզբանե մտածել է լրագրության մասին։ Հայրը, որ մասնագիտությամբ հոգեբան էր, խորհուրդ է տվել ընտրել այլ մասնագիտություն, իսկ եթե լրագրություն շատ է սիրում, հաստատ կդառնա լրագրող։

Աննան մի անգամ խոստովանել է, որ ինքը հեռուստատեսությունում հայտնվել է, որովհետև ցանկացել է ինքն իրեն կողքից տեսնել։

Աննան 2016 թվականին, ի զարմանս շատերի, ամուսնացավ Դավիթ Տեր-Պետրոսյանի հետ։ Նրանց պսակադրությունը կայացել է Նորքում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Աննա Ավանեսյանը տղա բալիկ ունի՝ Արեգը։ Նա առհասարակ չի սիրում իր անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին խոսել։