Արևիկ Ուդումյանը ծնունդով Երևանից է, սակայն միջնակարգ կրթության մի հատվածը Մոզամբիկում է ստացել, իսկ մյուս հատվածը շարունակել է Երևանում։ Հետո Արևիկը կրթությունը շարունակել է մայր համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։

Արևիկը դեռ վաղ երիտասարդության տարիներից հեռուստատեսությամբ հանդես է եկել հաղորդումների ներկայացումներով, որոնց մի մասը հեղինակային հաղորդումներ են եղել ու սիրով են ընդունվել հեռուստադիտողի կողմից։

Ընտանիք կազմելով Վարդևանյան Արամի հետ՝ Արևիկը առայժմ երկու հրաշալի զավակ ունի, որոնցից մեկը դպրոցահասակ է, մյուսը՝ ավելի փոքր։ Բալիկներ ունենալուց հետո Արևիկին դեռևս չենք տեսնում հեռուստատեսությամբ։

Սակայն նա իր սոցհարթակներում ակտիվորեն մորքեթինգային գործունեություն է ծավալում՝ միաժամանակ ակտիվորեն արձագանքնելով արդի հանրային թեմաների։

Արևիկը հաճախ է սիրով արտահայտվում իր մեծ ու ներդաշնակ ընտանիքի մասին։ Նա սիրով է ներկայացնում իր մայրիկին ու սկեսուրին, որոնք շատ են օգնում Արևիկին բալիկների դաստիարակության ու խնամքի հարցում։