Հայտնի հաղորդավար Արթուր Բախտամյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ հաղորդավար Արթուր Բախտամյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունութ տարին։ Արթուրը ծնունդով Երևանից է, ավարտել է Գորկու անունը կրող դպրոցում, եղել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի սան։

Արթուր Բախտամյանը տարիներ շարունակ բազմաշերտ ու բեղուն գործունեություն է ծավալել՝ Հեռուստառադիոպետկոմում աշխատելով որպես խմբագիր, ապա եղել է կինոծրագրերի բաժնի վարիչը։

Արթուրն ակտիվ է եղել նաև արցախյան իննսունականների պատերազմական տարիներին։ Նա հաղորդումներ է պատրաստել ռազմական գործողությունների թեժ կետերից՝ իրազեկելով աշխարհին տեղի ունեցողի մասին։

Հեղինակել է բազմաթիվ ֆիլմեր՝ միաժամանակ դառնալով դրանց ռեժիսորը։ Ունի լրագրողի վաստակավոր կոչում։ Ինքն է հեղինակել և վարել ժամանակին հանրահայտ «Կեսգիշերային ճեպընթաց» հաղորդաշարը, ապա նաև՝ «Կեսգիշերն անց»-ը։

Այժմ էլ վարում է «Կեսգիշերն անց» հետաքրքիր ու սիրված հաղորդաշարը, որը չնայած եթեր է հեռարձակվում կեսգիշերից հետո, սակայն մեծ դիտողականություն է վայելում։

Հայտնի հաղորդավարը 2006 թվականից նաև մանկավարժական գործունեություն է ծավալում՝ դասավանդելով Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: