Հանրահայտ հաղորդավարներից Արտակ Հերիքյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Չնայած Արտակը լույս աշխարհ է եկել Տավուշի Նորաշեն գյուղում, սակայն դպրոցական կրթությունը ստացել է Երևանում, որտեղ էլ շարունակել է բարձրագույն կրթությունը։

Արտակը սովորել է Լեզվաբանական համալսարանում՝ ստանալով ֆրանսագետի մասնագիտացում։ Նա ժամանակին լավագույն լեզվամտածողությամբ հաղորդավարի կոչումն է ստացել։ Հաճախ է ներգրավվում բարեգործական նախաձեռնություններում։

Արտակը տարիներ առաջ ընտանիք է կազմել Նինա Մարդանյանի հետ, որը բժշկական ոլորտի ներկայացուցիչ է և աշխատում է իր մասնագիտությամբ։ Նրանց ընտանիքում առաջնեկը աղջիկ է՝ Մանեն, որն այսօր արդեն տասնչորս տարեկան է։ Նա առաջին դասարան գնացել է «Ուսում» դպրոցում։

Չնայած Արտակը Մանեի ծնունդից հետո հաճախ էր ասում, որ Մանեն երկրորդ բալիկ է իրենցից պահանջում, սակայն այնուամենայնիվ նրանց երկրորդ բալիկը ավելի ուշ է լույս աշխարհ եկել։ Հաղորդավարի երկրորդ զավակը տղա է։