Հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրաճանաչ երգչուհիներից Քրիստինե Պեպելյանը նշում է ծննդյան տարեդարձը՝ բոլորելով քառասուներեք տարին։ Քրիստինեն օրեցօր երիտասարդացող երգչուհիներից է։ Ծնվելով ու մեծանալով Երևանում՝ Քրիստինեն հենց Երևանում էլ երաժշտական կրթություն է ստացել։

Տարբեր բեմերում ու երկրներում հանդես գալուց հետո Քրիստինեն դասախոսել է Կոնսերվատորիայում, որտեղ էլ ժամանակին սովորել է ինքը։ Սակայն Նահանգներ գնալու ծրագրերի պատճառով երիտասարդ երգչուհին կիսատ է թողել դասախոսական գործունեությունը։

Երգչուհին ամենից շատ տեսահոլովակ ունեցող երաժիշտներից է։ Նա նաև հաղորդումներ վարելու հաջողված փորձառություն ունի։ Այժմ երգչուհին նահանգներում ապրում է լուսավոր ու միակ տղայի և սիրելի մայրիկի հետ, որն իր մշտական ու անդավաճան ուղեկիցն է։

Քրիստինեն շատ է պատմել իր կյանքում հայրական ներկայության բացի, նրա հանդեպ որոշակի վիրավորվածության մասին, սակայն դա նրան ոչ թե խանգարել, այլ ուժ է տվել, որ հաստատակամ առաջ շարժվի դեպի լուսավոր նպատակների իրագործում։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: