Հայտնի երգչուհիներից Անահիտ Սիմոնյանը բոլորում է երեսունհինգ տարին։ Անահիտը լույս աշխարհ է եկել ռուսական Սուրգուտ քաղաքում, որտեղ էլ ստացել է դպրոցական ու երաժշտական մասնակի կրթություն։

Դեռ Սուրգուտում ապրելու տարիներին Անահիտն ակտիվորեն մասնակցել է երաժշտական մրցույթների, փառատոնների, իսկ 2004 եկել է Հայաստան, որտեղ էլ վերջնականապես հաստատվելու որոշում է կայացրել։

Շուտով Անահիտը Երգի պետական թատրոն է ընդունվել։ Երաժշտական կարիերայի զարգացման նախաշեմին նա հանդիպել է հանրահայտ երաժիշտ Հայկոյին։ Նրանք մտերմացել, իսկ ապա ամուսնացել են։

Անահիտի երաժշտական կարիերան բավականին հաջող է ընթացել, սակայն Անահիտը զուգահեռ նաև մոդելավորողի կարիերա է զարգացրել։ Այսօր նա ունի իր մոդելավորած հագուստի և այլ պարագաների խանութը։

Վերջին մի քանի տարին Անահիտի համար բավականին բարդ տարիներ էին։ Երգչուհին նախ ամուսնալուծվեց, ապա կյանքից հեռացավ նրա սիրելի մարդը։

Այս ամենով հանդերձ՝ Անահիտն ամուր կանգնած է իր տեղում՝ ուժ տալով նաև իր տղային։