Հայտնի երաժիշտ Արա Գևորգյանը հրապարակել է իր զինվոր որդու լուսանկարները՝ գրառում անելով

Բանակի օրվա առիթով շատերը հրապարակումներով հանդես եկան, իրենց սրտի խոսքն ուղղեցին զինվորականներին ու զինվորական կառույցին օրվա խորհրդի առիթով։

Ըստ այսօրվա հրապարակումների՝ հասկանալի է դառնում, որ շատերի համար բանակն ու զինվորը հենց իրենց տան զինվոր ներկայացուցիչն է, ով ներկայումս իր ծառայությունն է իրականացնում, կամ նախկինում իրականացրել է՝ պաշտպանելով հայոց սահմանները։

Հայտնի ու անհայտ շատ օգտատերեր իրենց տան զինվորների լուսանկարներով են շնորհավորել այսօրվա առիթը։ Իր զինվոր որդու լուսանկարով հայոց բանակի տոնը շնորհավորել է հանրահայտ երգահան Արա Գևորգյանը։

Արա Գևորգյանի տղան՝ Դավիթը, ծառայում է հայկական զինված ուժերում։ Նա տեղադրել է իր և որդու համատեղ լուսանկարները, որոնք արվել են այն ժամանակ, երբ հայրն այցելել է զինվորական որդուն։

Լուսանկարներին կից Արա Գևորգյանը գրել է․ «Շնորհավոր տոնդ, հայկական բանակ։ Տոնդ շնորհավոր իմ զինվոր տղա: Խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մեր զինվորներին: Փառք մեր բոլոր զոհերին»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: