Հանրահայտ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը բոլորում է ծննդյան քառասունհինգամյա տարեդարձը։ Լուիզան ծնունդով Երևանից է, դպրոցական կրթությանը զուգահեռ հաճախել է մարիոնետների թատրոն, որից հետո էլ սովորել է Թատրոնի ու կինոյի ինստիտուտում։

Լուիզան հանրային լայն շրջանակներին հայտնի ու ճանաչելի դարձավ «Պահմտոցի» հումորային հաղորդման շրջանակներից։ Հետո նա ավելի հաճախ սկսեց հանդես գալ ներկայացումներում ու ֆիլմերում։

Քչերը կհիշեն, սակայն Լուիզան ժամանակին վարել է նաև Հանրայինով հեռարձակվող «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը։ Այդ ժամանակ նա դեռ ուսանող էր։

Ուսանողության տարիներին Լուիզայի համար կարևոր ու ճակատագրական էր Արմեն Ջիգարխանյանի հրավերը Մոսկվա, որտեղ նա հանդես եկավ ներկայացման մեջ՝ ունենալով լուրջ հաջողություններ։

Լուիզան առաջին մրցանակի է արժանացել նաև Կոստրոմայում։ Արտիստուհին ընտանիք է կազմել Հրանտ Թոխատյանի հետ, որն ամուսնացել է երրորդ անգամ։

Նրանք մեկ դստրիկ ունեն, ում Լիլիթ են անվանակոչել։ Այժմ Լուիզային շատ հաճախ կարելի է տեսնել հենց Լիլիթի ընկերակցությամբ։