Հայտնի դերասան Նարբե Պողոսյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Այսօր հանրահայտ դերասան Նարբե Պողոսյանը բոլորում է ծննդյան երեսունյոթ տարին։ Նա ծնունդով Իրանից է։

Ծնված լինելով Թեհրանում, դպրոցական կրթությունը տեղի հայկական կրթօջախներում ստանալուց հետո Նարբեն բարձրագույն կրթություն ստանալու համար վերադառնում է Հայաստան։

Հայաստանում նախ իրավաբանական կրթություն է ստանում, սակայն այդ բաժնում կրթությունը կիսատ է թողնում՝ սկսելով ծրագրավորում ուսումնասիրել։ Բայց այստեղ էլ է ուսումը կիսատ թողնում՝ ընդունվելով Թատերական ինստիտուտ։

Շուտով նա հանդես է գալիս «Տարբերակ» վերնագրով հեղինակային հեռուստանախագծով։ Անձամբ սկսում է որպես դերասան հանդես գալ հեռուստանախագծերում։ Նարբեն կյանքը կապում է Աստղիկ Ալավերդյանի հետ։

Աստղիկն էլ, Նարբեն էլ տարբեր առիթներով խոստովանել են, որ լինելով նույն բնագավառի ներկայացուցիչներ, սկզբնական շրջանում բավականին դժվարությամբ են համաձայնության եկել։

Այսօր նրանց հաջողվել է ստեղծել ընտանեկան ներդաշնակ միջավայր, որտեղ մեծանում են երկու բալիկներ։

Նարբեի ավագը որդի է, ում Մոնթե անունն են տվել, իսկ կրտսերը՝ դստրիկ, ում Շուշի չքնաղ անունն են տվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: