Հայտնի դերասան, ՀՀ Վաստակավոր արտիստ Արտաշես Մխիթարյանի ծննդյան օրն է

Հանրահայտ և սիրված արտիստ Արտաշես Մխիթարյանը նշում է տարեդարձը։ Արտաշես Մխիթարյանը ծնունդով Երևանից է, ավարտել է Չարենցի անունը կրող դպրոցը, որից հետո դիմել է Թատերական ինստիտուտ։

Ուսանողական տարիներին զուգահեռ Արտաշես Մխիթարյանը սկսել է հանդես գալ թատրոնի բեմերում։ Նա հաջողությամբ նկարահանվել և նկարահանվում է հետաքրքիր ֆիլմերում։ Արտաշեսն իր կերպարով ինքանտիպություն է հաղորդում իր կերպավորած դերին։

Նա Հ․ Ղափլանյանի անունը կրող Դրամատիկական թատրոնում ստանձնել է գեղարվեստական ղեկավարի օգնականի պարտականությունները, ապա նա դարձել է փոխտնօրեն։

Արտաշեսն ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեկ տղա է մեծանում։Արտաշեսը կարևորում է այն փաստը, որ ինքը բավականին հասուն տարիքում է հայր դարձել։ Զավակին ծնողները որոշել են Մաքս անվանակոչել։ Մաքսն արդեն չորս տարեկան է։

Դերասանը տարբեր առիթներով խոստովանել է, որ իր համար առաջնային է ընտանիքը։ Նա իր ողջ ներուժն ուղղում է, որ ընտանիքի անդամները երջանիկ լինեն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: