Հայտնի դերասան Մհեր Խաչատրյանը ճանաչում է ձեռք բերել նաև որպես հաղորդավար։ Նա վարում է թե՛ հումորային, թե՛ այլ՝ ավելի լուրջ բնույթի հաղորդումներ։ Մհերը հանրաճանաչ դարձավ «Դոմինո» կատակերգական նախագծից։

Մհերը դպրոցից հետո կրթություն է ստացել Արևելագիտության ֆակուլտետում, իսկ հետո անցել է զինվորական ծառայության։ Զինվորական ծառայության մեկ տարին լրանալուց հետո Մհերը մեկ տարի էլ Թեհրանի հայկական դեսպանատանն է ծառայում։

Մհերը իրանագետ է դարձել, քանի որ նրան հետաքրքրել է Իրանի բազմաշերտ մշակույթը։ Սակայն չի շարունակել ոլորտում իր գործունեությունը։

Նա աչքի է ընկնում սրամտությամբ, մտածողության ճկունությամբ։ Մհերը լույս աշխարհ է եկել ու մեծացել մաթեմատիկոսի ընտանիքում։ Մհերի մաթեմատիկոս հայրն ընտանիք է կազմել թատերագետի հետ։ Նրանք երեք զավակներ են լույս աշխարհ բերել։

Մհերն ընտանիքի միակ տղան է։ Նա իր հարցազրույցներում երբեմն ժպիտով ասում է, որ եղբայր չունենալու համար երբեմն «մեղադրում է» ծնողներին։