Հայտնի դերասան Լևս Դավթյանը երևանցի է։ Նա դերասանի կրթություն Թատերական ինստիտուտում ստանալուց հետո սկսել է ակտիվորեն զբաղվել իր մասնագիտությամբ։ Նա հանդես է եկել տարբեր թատրոններում, ինչպես նաև ֆիլմերում ու սերիալներում։

Լևս Դավթյանի կերտած վերջին կերպարներից մեկը մեծ ուշադրության արժանացավ։ Նա «Իշխանություն» ֆիլմում կերտել է Նիկոլ Փաշինյանի կերպարը։ Ֆիլմը բավականին մեծ քննադատությունների առիթ է դարձել, Լևսի կերտած կերպարը ևս։

Լևսը համարվում է սրտակեր արտիստներից մեկը։ Նա իր հարցազրույցներում խոսել է այն մասին, թե ինչպիսիսն պետք է լինի կինը, որպեսզի գրավի իր սիրտը։ Նա նախընտրում է հետաքրքիր ու միևնույն ժամանակ պարզ կանանց, որոնք չունեն կեղծ բարեպաշտություն։

Լևսը չի կարևորում կնոջ մասնագիտությունը։ Նա նախապատվություն է տալիս կնոջ կերպարին ու ներաշխարհին։ Վերջին շրջանում Լևսին տեսնում են մի գեղեցիկ աղջկա ուղեկցությամբ։ Այս փաստը դերասանի սիրտը զբաղված լինելու մասին ենթադրությունների առիթ է տվել։