Դուստրերի օրվա առիթով օգտատերերից շատերը կիսվել են իրենց թանկ դուստրերի հետ համատեղ կադրերով։ Իր փոքրիկ դստեր լուսանկարով է կիսվել քաղաքական գործիչներից Արմեն Գրիգորյանը։

Դստերը իրենց համատեղ լուսանկարով շնորհավորել է նաև հանրահայտ հաղորդավար Արտավազդ Եղոյանը։

Սիլվա Հակոբյանը ևս հետ չի մնացել՝ տեղադրելով նույն ոճի մեջ արված իր և դստեր լուսանկարը՝ հիշեցնելով, որ շատ աղջիկ բալիկներ լույս աշխարհ այդպես էլ չեն գալիս իրենց սեռի պատճառով։

Իր դստեր հետ ուրախ լուսանկար է տեղադրել Լուսինե Թովմասյանը՝ նույն թեման շոշափելով։

Սոս Ջանիբեկյանը ևս աղջիկ երեխաների գոյությունն արժևորող հրապարակում է արել՝ կիսվելով իր դստեր հետ համատեղ լուսանկարով։

Դուստրերի լուսանկարով է կիսվել նաև հայտնի գործիչ Մարգարիտ Եսայանը՝ ասելով, որ իր երկու աղջիկները միասին իրենց հերթին չորս աղջիկ երեխաների մայրեր են։

Բոլոր հայտնի դեմքերն իրենց ուրախությունն են հայտնել աղջիկ երեխա ունենալու առիթով։