Հանրահայտ բժիշկ, իր հասարակական ու քաղաքական բնույթի վերլուծություններով աչքի ընկնող բժիշկ Հայկ Մանասյանն ունի գեղեցիկ, ավանդական հայկական ընտանիք, որտեղ մեծանում են երեք զավակներ։

Հայկն իր գրառումների, հարցազրույցների ժամանակ երբեմն օրինակներ բերելիս սեփական ընտանիքի մասին է խոսում։

Նա մեծ կարևորություն է տալիս ընտանեկան արժեքներին՝ համարելով, որ դա է պետական համակարգի հիմնաքարերից գլխավորը։ Հայկը խոստովանել է, որ իր համար բավականին դժվար է եղել և հիմա էլ դժվար է ընտանիքի անդամների համար բարեկեցիկ կյանք ապահովելը։

Նա տարբեր առիթներով պատմել է, թե ինչպես է ջանասիրության շնորհիվ վերանորոգել հայրական տունը, աստիճանաբար տունը հագեցրել նորագույն տեխնիկական միջոցներով՝ ավելի հարմարավետ դարձնելով տանեցիների կենցաղը։

Նախորդ տարի Հայկի ընտանիքը ևս մեկ զավակով համալրվեց։ Հայկը սեփական օրինակով խրոխուսում է մյուսներին՝ հետպատերազմյան վերքերը հաղթահարելու և վերածնվելու համար։ Նա այսօր գեղեցիկ ընտանեկան լուսանկար է տեղադրել։