Հայկոյի վիճակն էլ ավելի է ծանրացել․ ի՞նչ վիճակով է նա հիվանդանոց տեղափոխվել և ո՞վ է նրան համոզել դա անել․ նոր մանրամասներ

Հայտնի ու տաղանդաշատ երաժիշտներից Հայկոն երեկվանից բուժում է ստանում Միքայելյանի անվան հիվանդանոցային կենտրոնում։ Երգչի առողջական վիճակի մեջ ոչ միայն դրական տեղաշարժ չկա, այլ նաև ավելի վատ դինամիկա է նկատվում։

Բանն այն է, որ երգիչը ութ օր շարունակ բուժվել է տան պայմաններում՝ խուսափելով դիմել բժիշկների օգնությանը։ Բժիշկները նրա վիճակի բարդության մասին տեղեկացել են միայն այն ժամանակ, երբ վիճակն այնքան է ծանրացել, որ հարազատները փորձել են շնչառական սարք ձեռք բերել նրա համար։

Հայտնի բժիշկներից Արմեն Մուրադյանն անձամբ է համոզել, որ երգչին անմիջապես հիվանդանոց փոխադրեն։ Այդ ժամանակ ախտահարված է եղել Հայկոյի թոքերի շուրջ ութսուն տոկոսը, ինչը թույլ չի տվել երգչին շնչել առանց սարքավորումների օգնության։

Այսօր երգչին միացված է արհեստական շնչառական սարք, որի միջոցով նա կարողանում է շնչել, բայց վիճակը շարունակում է ծանրանալ։ Երգչի ընկերները խիստ անհանգիստ են նրա կյանքի համար։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: