Հայկոյի որդին իր նման լավ է երգում ու գնալով նմանվում է նրան. Անահիտ Սիմոնյանը հոլովակ է տեղադրել

Անահիտ Սիմոնյանը չնայած բավականին դժվարությամբ փորձում է հաղթահարել Հայկոյի բացակայությամբ պայմանավորված իրավիճակը, սակայն ամեն դեպքում որդու մեջ շարունակ հենց Հայկոյին է տեսնում։ Անահիտը հաճախ է նմանություններ տեսնում Արմանի և Հայկոյի միջև։

Ընդ որում, այդ նմանությունները ոչ միայն արտաքին դրվագների մեջ են, այլ նաև ներքին հոգեվիճակի, կարողությունների և նախասիրությունների մեջ։ Անահիտը սիրով է հետևում, թե ինչպես է Արմանը փորձում գնալ հայրիկի ճանապարհով՝ հետաքրքրվելով երաժշտությամբ։

Անահիտի տեղադրած նոր կադրերում Արմանը երգում է ռեփ։ Ընդ որում, նա ինքնուրույն է փորձում ստեղծագործությունը ստանալ, իսկ մայրը նկարահանում և ուրախանում է իր տղայով։ Վերջում լսվում է Անահիտի մայրական բերկրալից ծիծաղը։

Անահիտի նկարահանած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ՝ տեսնելով, թե ինչպես է երգարվեստի ասպարեզում փորձում իր առաջին քայլերն անել սիրելի, բայց վաղամեռիկ երաժշտի միակ զավակը՝ Արմանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: