«Հայաստանում գտնվեց Սերժ Սարգսյան անունով մեկը, ով օրեր առաջ տված հարցազրույցի ժամանակ մեղադրեց Հայաստանին Գյանջայի խաղաղ բնակչությանը թիրшխավորելու մեջ»

Տարոն Չախոյանը գրում է․ «Վստահ եմ, գրեթե բոլորդ եք հիշում, թե պատերազմի օրերին սրտի ինչ դառը կսկիծով էինք լցվում, երբ իմանում էինք, որ Ադրբեջանը կրկին թիրախավորել է Արցախի բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը։ Խաղաղ բնակչությունից քանի զոհ, քանի վիրшվոր ունեցանք այդ օրերին։

Անթիվ են Արցախի այն քաղաքացիական նշանակության օբյեկտները, որոնք պшտերազմի օրերին Ադրբեջանի կողմից թիրшխավորվեցին, սկսած Ստեփանակերտի ծննդատնից ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։

Բայց Հայաստանում գտնվեց Սերժ Սարգսյան անունով մեկը, ով օրեր առաջ տված հարցազրույցի ժամանակ մեղադրեց Հայաստանին Գյանջայի խաղաղ բնակչությանը թիրшխավորելու մեջ և վերջինիս կարծիքով դրանից հետո նոր Ադրբեջանը սկսեց թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը։ Ու աբսուրդը կայանում է նրանում, որ ժամանակին էս անձը ղեկավարել է Հայաստանի հանրապետությունը։

Իսկ միգուցե պատերազմն էլ ենք մենք սկսե՞լ, միգուցե հենց մենք էինք ֆոսֆորային զենք կիրառու՞մ, միգուցե մեր զինվորներն էին տեսախցիկների առաջ տարեցներին սպանու՞մ, ինչ կառաջարկե՞ք, իսկ միգուցե պшտժամիջոցներ կիրառենք Հայաստանի ու Արցախի հանդեպ։

Հարցը կայանում է նրանում, որ 10 տարի Հայաստանի ղեկավարի պաշտոնը ստանձնած էս անձը չհասկացավ, որ պետական շահը վեր է սեփական ու քաղաքական շահից, ու պետք չէ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար կեղտnտ ստերով խաղալ պետության անվան հետ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: