«Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար ճգնաժամային զարգացման այս օրերին ուղղակի սրտխառնուկ է առաջացնում․․․» ի՞նչն է բարկացնում Լ․ Շիրինյանին

Շարունակվող հակաիշխանական շարուժումը շատ-շատերի անհանգստությունն ու մտահոգությունն է առաջ բերել։ Մտահոգված է նաև հանրահայտ քաղաքագերտ Լևոն Շիրինյանը։ Նա իր սոցհարթակում մասնավորապես գրել է հետևյալը․

«Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար ճգնաժամային զարգացման այս օրերին ուղղակի սրտխառնուկ /կներեք / է առաջացնում ռևանշիստների և օտարահպատակ ստորագույն Հինգերորդ շարասյան պահվածքը։

Այն ռուսական մատրյոշկայի դասական օրինակով պարբերաբար «հարություն» է առնում հետնախորշերից, փորձում Արևի երկիր Հայաստանը վերածել սառցակալած տայգայի:

Սակայն հայ ժողովրդի ու աշխարհում նրա բարեկամների ներշնչանքով նորից վեր է հառնելու Արարչագործության հայրենիք Նաիրին ու երկաթե կամքով շարունակելու է դեպի ապագա ու դեպի քաղաքակիրթ աշխարհ միտված քաղաքակրթական իր առաքելությունը, ի բարօրություն Հայաստանի ու հայ ժողովրդի, և ի զարմանս /հեճուկս չարակամների/ թշնամիների:

Եղիցի՛ Լուսեղեն Հայաստան»,- Հայաստանի պայծառ ապագայի նկատմամբ հավատով լի խոսքերով է եզրափակել իր մտագոհիչ գրառումը հայտնի քաղաքագետը։:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: